Այսօր եկեք բացահայտենք պարտատոմսերի հետ կապված գաղտնիքները։
Երբեմն հեռուստացույցով կարող եք տեսնել, որ ինչ-որ կազմակերպություն թողարկել է, ինչ-որ քանակի պարտատոմս և յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 10.000 դրամ։ Պարտատոմսի անվանական արժեքը այն գումարն է, որը պարտատոմսը թողարկողը դրա դիմաց ստանում է որպես պարտք և որը նա լրացուցիչ տոկոսների հետ միասին պարտավորվում է վճարել պարտատոմսի սեփականատիրոջը` պարտատոմսը մարելու պահին։ Եթե դուք ունեք 5 հատ 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմս, ապա այդ պարտատոմսի ժամկետի ավարտին կազմակերպությունը ձեզ կվերադարձնի 50.000 դրամ գումարած այն տոկոսային եկամուտը, որը սահմանված է յուրաքանչյուր պարտատոմսի համար։
Պարտատոմսի դիմաց վճարվող տոկոսները միշտ հաշվարկվում են անվանական արժեքից, ընդ որում, ի տարբերություն ավանդի, այս դեպքում ստացված տոկոսային եկամտից եկամտային հարկ Եկամտից պահվող գումար, որ գանձվում է պետական բյուջե: Եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 21%-ին: Ավելին՝ Հարկային օրենսգիրք: չի գանձվում, եթե դուք գնել եք պետական պարտատոմս։ Եթե 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի անվանական տոկոսադրույքը տարեկան 12% է, ամեն տարի դրա դիմաց կվճարվի 1200 դրամ տոկոս` անկախ նրանից, թե շուկայում ինչ գնով է գնվում կամ վաճառվում այդ պարտատոմսը։
Սակայն պարտատոմսի՝ որպես արժեթուղթ, Սահմանված ձևով և վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է: առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դուք կարող եք գնել պարտատոմս ոչ միայն թողարկողից, այլ նաև արժեթղթերի շուկայից, ինչպես նաև կարող եք վաճառել ձեր պարտատոմսերը արժեթղթերի շուկայում։
Սակայն երբ դուք պարտատոմսը գնում կամ վաճառում եք շուկայում, գնման/վաճառքի գինը կարող է տարբեր լինել պարտատոմսի անվանական արժեքից` կախված նրանից, թե տվյալ պարտատոմսը շուկայում ինչ առաջարկ կամ պահանջարկ ունի։ Այսպես, 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի շուկայական գինը կարող է լինել 9.000 դրամ. սա նշանակում է, որ շուկայի մասնակիցները պատրաստ են գնել այդ պարտատոմսն ավելի էժան, քան դրա «հայտարարված» արժեքն է, այսինքն` նրանք ցանկանում են այդ պարտատոմսի դիմաց ստանալ ավելի շատ եկամուտ, քան տարեկան 1200 դրամ տոկոսավճարները։
Ինչու ավելի շատ, քանի որ պարտատոմսի մարման պահին իրենք ստանալու են 10000 դրամ անվանական արժեքը և 1200 դրամ տոկոսային եկամուտը, չնայած որ վճարել էին 9000 դրամ։ Նույն կերպ ավելի «լավ» պարտատոմսը կարող է վաճառվել անվանական արժեքից բարձր գնով. սա նշանակում է, որ այդ պարտատոմսն այնքան «լավն է» (հուսալի է, ապահով է, կամ անվանական տոկոսադրույքը բարձր է), որ գնորդները պատրաստ են դրա դիմաց ստանալ ավելի քիչ եկամուտ, քան դրա անվանական տոկոսադրույքն է։
Պարտատոմսի անվանական տոկոսադրույքը իր էությամբ նման է ավանդի անվանական տոկոսադրույքին։ Սակայն ինչպես ավանդի դեպքում, պարտատոմսի դեպքում ևս փաստացի եկամտաբերությունը Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը: կարող է չհամընկնել անվանական տոկոսադրույքի հետ։
Եթե 10.000 դրամ անվանական արժեքով պարտատոմսը դուք գնում եք 10.000 դրամով, պահում եք որոշակի ժամանակ, այնուհետև այն վաճառում եք (կամ վերադարձնում եք թողարկողին) նույն 10.000 դրամով, այդ դեպքում ձեր ներդրման եկամտաբերությունը որոշվում է միայն ստացված տոկոսագումարներով։ Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Սակայն եթե շուկայում պարտատոմսը գնում կամ վաճառում եք անվանական արժեքից տարբերվող գնով, ձեր եկամտաբերության վրա ազդում են նաև այդ տարբերությունները։
Այսպիսով, եթե դուք պարտատոմսը ձեռք եք բերել՝
Նույն սկզբունքով կարելի է դուրս բերել եկամտաբերության և անվանական տոկոսադրույքի տարբերություններն այն բոլոր դեպքերի համար, երբ պարտատոմսը և՛ գնվել, և՛ վաճառվել է անվանական արժեքից տարբեր գնով։
Ուշադրություն դարձրե՛ք նաև այն հանագամանքին, որ պարտատոմսերում ներդրումների փաստացի տարեկան եկամտաբերությունը կախված է նաև պարտատոմսի տոկոսների վճարման հաճախականությունից` այնպես, ինչպես ավանդի դեպքում. որքան ավելի հաճախ են վճարվում տոկոսները (օրինակ` ամսական, ոչ թե տարեկան), այնքան ավելի բարձր է տարեկան փաստացի եկամտաբերությունը, քանի որ ստացված տոկոսները կարող են կրկին ներդրվել և լրացուցիչ եկամուտ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): բերել։
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։
Կիսվեք ձեր կարծիքով
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց: