ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական անկախություն
Հեղինակ
Արաքս Մանուչարյան

03 Ապրիլ 2018
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ․ շատերիս համար այս բառը մեր ունեցած ամենամեծ արժեքն է, գուցե մեր ամենամեծ հպարտությունը։
Այս արժեքը բաղկացած է մի շարք ենթաարժեքներից, որոնք ստանալու համար պետք է անկախություն բառից առաջ ավելացնել մասնավորեցնող բառեր, ինչպես օրինակ՝ գաղափարական անկախություն, հոգեւոր անկախություն, ֆիզիկական անկախություն, ֆինանսական անկախություն․․․

Ֆինանսական անկախությունն այժմ ամբողջ աշխարհում ամենաքննարկվող երեւույթներից մեկն է։

Իսկ դուք ապրու՞մ եք ձեր հնարավորությունների սահմանում, արդյո՞ք ձեր եկամուտները Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): եւ ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հավասարակշռված են, կարո՞ղ եք ինքնուրույն հասնել ձեր ֆինանսական նպատակներին։ Դու՞ք եք կառավարում ձեր անձնական ֆինանսները, թե՞ դեռ հակառակը։

Ֆինանսատնտեսական համաշխարհային ներկա զարգացումները ֆինանսական գիտելիքների կուտակման պահանջը դարձրել են ոչ թե ցանկալի, այլ պարտադիր բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, աշխարհագրական դիրքից, սոցիալական կարգավիճակից։Հարմարավետությունից, ժամանակի խնայողությունից, ապահովությունից ելնելով՝ ֆինանսաբանկային մի շարք գործառույթներ պարտադիր են բոլորիս համար, ինչպես աշխատավարձը, կենսաթոշակը վճարային քարտով ստանալը, էլեկտրոնային գնում կատարելը, դրամական փոխանցում կատարելը եւ այլն։ Այս եւ այլ գործիքներից անվտանգ օգտվել չկարողանալը մեզ կկանգնեցնի ֆինանսական, իրավական եւ այլ խնդիրների առջեւ։

Ֆինանսական անկախությանը հասնելու ամենակարճ ճանապարհը ֆինանսապես իրազեկ լինելն է։
Այս եզրակացությանն են հանգել եւ բնակչության ֆինանսական ունակությունների բարձրացմանն ուղղված քայլեր սկսել իրագործել միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD), Եվրոպական հանձնողովը (European Commission), Ֆինանսական ներգրավվածության ալյանսը (Alliance for Financial Inclusion) եւ այլն։
Ելնելով այս հարցի կարևորությունից՝ բազմաթիվ երկրներում պետական կառույցների կողմից կոորդինացվում են սպառողների շահերի պաշտպանության աշխատանքներ: Ֆինանսական կրթումը վերջինիս կարեւորագույն բաղադրատարրերից է եւ մեր երկրում Կենտրոնական բանկի գործառույթներից է 2007 թվականից ի վեր։

ՀՀ կենտրոնական բանկի՝ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները 2014» հետազոտության արդյունքներով Հայաստանում ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է 100-ից 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ: ՀՀ քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, նաեւ կարեւորում եւ զբաղվում են անձնական ֆինանսների տարբեր ասպեկտների կառավարմամբ, սակայն, գիտելիքների համեմատաբար քիչ լինելու պատճառով, դրանք դեռեւս արդյունավետ չեն: Մեծամասնությունը ժամանակին է վճարում պարտքերը եւ խուսափում է անհարկի պարտքից (միայն 1,7% է նշել, որ պարտք է վերցրել ավելին քան կարող էր), սակայն, թե ինչ են վարկի անվանական եւ փաստացի տոկոսադրույքները, գիտեն ընդամենը 23%-ը:

Իսկ ե՞րբ սկսել կուտակել գիտելիքներ անձնական ֆինանսների ոլորտում։ Ոչ այնպես, ինչպես հայկական հայտնի ֆիլմում է ասվում՝ գուցե վաղը կամ գուցե մյուս օրը (может завтра а может послезавтра «Հարսնացուն հյուսիսից»)։

Մասնագետները կարծում են, որ այսպիսի գիտելիքների կուտակումը պետք է սկսել ամենավաղ տարիքից։ Պետք է երեխաներին եւս սովորեցնել, թե ինչ է փողը, ինչպես է այն կապված իր ցանկությունների հետ։ Հայկական ընտանիքներում հաճախ են երեխաներին հեռու պահում փողից, դրա մասին խոսակցություններից։ Երբեմն դա արվում է ավանդական ասացվածքները վերհիշելով (Փողը չէ ամենակարևորը, այն ձեռքի կեղտ է) կամ գրական ստեղծագործությունների ազդեցությամբ (գաղտնիք չէ, որ գրողների մեծամասնությունը չի ապրել բարեկեցիկ կյանքով եւ դրա համար մեղադրել է փող երևույթին), սակայն փորձը ցույց է տալիս, որ բացասական վերաբերմունքի ձեւավորումը հակառակ ազդեցությունն է ունենում․ նրանք սկսում են անզգույշ վարվել այդ փողի հետ, վատնել այն, դառնալ մերօրյա սուրեններ («Պատվի համար», Շիրվանզադե)։ Իսկ բազմաթիվ երկրներում այսօր երեխաները վաղ տարիքից արդեն սկսում են գումար կուտակել իրենց կրթության համար։ Իմացեք նաև ինչպես երեխային սովորեցնել դրամային այբուբենը:

Ֆինանսական կրթման մասնագետներ Ռոբերտ եւ Քրիստի Վոքերներն իրենց «Անձնական ֆինանսներ» գրքում նշում են, որ անձնական ֆինանսներին վերաբերող հիմնային տեղեկատվություն պետք է ունենան բոլորը, իսկ կոնկրետ որոշակի տարիքում պետք է խորացնել գիտելիքներն արդեն որոշակի ուղղությամբ։ Նրանք մարդկանց բաժանում են տարիքային 5 խմբերի․

  • ֆինանսապես ոչ անկախներ՝ ծնողների կամ այլ միջոցներով ապրողներ (մինչեւ 16 տարեկաններ),
  • անկախներ՝ իրենց եկամուտը վաստակողներ (17-ից 24 տարեկաններ),
  • երիտասարդ ընտանիքներ (25-ից 40 տարեկաններ),
  • լքված բներ՝ երեխաներից առանձին ապրող ծնողներ (41-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի հասածներ),
  • թոշակառուներ։

Ամեն մի տարիքային խմբում մեզ անհրաժեշտ են լինում կոնկրետ խումբ ֆինանսական գործիքներ։ Այսպես, ըստ Վոքերների, ֆինանսապես ոչ անկախները պետք է լավ իմանան, որ կարող են ավանդային հաշիվ բացել (մեր երկրի օրենսդրությամբ 14 տարեկանից), սկսեն խնայել իրենց կրթության համար։

Ֆինանսական անկախություն ունեցողները պետք է բանկային հաշիվ բացեն, վճարային քարտ ձեռք բերեն, որպեսզի ապահով վայրում պահեն իրենց գումարը, հաշվի քաղվածքներով վերահսկեն իրենց ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:, կարողանան էլեկտրոնային գնումներ կատարել եւ այլն։ Այս խմբի ներկայացուցիչները պետք է սկսեն արդեն խնայել ավանդային գործիքներով, որպեսզի իրականացնեն իրենց երբեմնի երազանքները։

Երիտասարդ ընտանիքները պետք է տեղյակ լինեն, որ կարող են իրենց բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկով։ Նրանք պետք է նաեւ սկսեն մտածել ապահով ծերության մասին, կատարեն կենսաթոշակային հատկացումներ։ Կարող են ներդրումներ կատարել արժեթղթերում, պարտատոմսերում։ Կարող են անհրաժեշտության դեպքում դիմել նաեւ պարտքային գործիքների, ինչպես վարկերի, Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: վարկային գծերի եւ այլն։

Հասուն ընտանիքի անդամ ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց կենսաթոշակային տարիքում եւս նրանք կմնան ֆինանսապես անկախ, ուստի անհրաժեշտ է բարելավել կենսաթոշակային ֆոնդերը: Կենսաթոշակային ֆոնդը ներդրումային ֆոնդ է, որի հիմնական նպատակը մարդկանց կենսաթոշակի ապահովումն է: Նրանք կարող են ներդրումներ կատարել նաեւ իրենց երեխաների, թոռնիկների համար։

Իսկ թոշակառուները պետք է հետեւեն իրենց կեսաթոշակային հաշիվներին, մնան ֆինանսական հնարավորութունների սահմաններում։ Նրանք կարող են արդեն հպարտանալ իրենց անկախ անցկացրած կյանքով, կիսվել իրենց փորձով ու խորհուրդներով հետնորդների հետ։

 

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

 

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում