ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպես երեխային սովորեցնել դրամային այբուբենը
Հոգեբանները վստահ են, որ դրամային այբուբենը պետք է ուսումնասիրել վաղ տարիքից, քանի որ 5-6 տարեկանում երեխան արդեն ընդունակ է սկսել հասկանալ, թե ինչ է փողը և ինչպես վարվել դրա հետ: Նյութում կգտնեք փողի հետ վարվել սովորեցնելու ամենալավ տարբերակները տարբեր տարիքային խմբերի համար: 

Բոլորը կհամաձայնեն այն պնդման հետ, որ ֆինանսական գրագիտության դասերը, նախ և առաջ, մարդկանց սովորեցնում են գրագետ տնօրինել սեփական ֆինանսները, ճիշտ պլանավորել ծախսերը, իրականացնել դրամական գործառնություններ, նվազագույնի հասցնել կորուստները և այլն: 

Երեխաներն, իհարկե, դեռ մինչև վերջ չեն ընկալում փողի բնույթը, բայց շատ արագ են հասկանում, որ այդ թղթիկներում զարմանալի ուժ է ամփոփված: Մայրիկը կամ հայրիկը այդպիսի թղթիկ կտա խանութի վաճառողին և փոխարենը կստանա շատ հրաշալի իրեր` խաղալիքներ կամ քաղցրավենիք:  

Սակայն ծնողները ոչ միշտ կարող են երեխաների համար գնել թանկարժեք խաղալիք, այդ պատճառով փոքրիկին պետք է բացատրել, որ որոշ գնումներ իրենց գրպանին հարմար չեն, որ գումարը միշտ չէ, որ բավարար է և, որ ընտրված իրերը կարելի է գնել, բայց ոչ հենց հիմա, այլ ժամանակի ընթացքում, գումար խնայելու դեպքում։ Իմացեք նաև՝ ինչպես խնայել գումար ավանդի միջոցով:

Այսինքն, ֆինանսական գրագիտության այբուբենը ծնողները կարող են սովորեցնել իրենց փոքրիկներին արդեն վաղ տարիքում: Ճիշտ է` ֆինանսական այբուբենը երեխաները պետք է սովորեն աստիճանաբար` տարիների ընթացքում։       

Մի շարք երկրներում երեխաներն արդեն վեց տարեկանում օրենքով իրավունք ունեն, ծնողների համաձայնությամբ և նրանցից գումար ստանալով, գնել ինչ-որ բան և, առհասարակ, տնօրինել այդ գումարը:
Պարզ է, որ այդ ամենի համար երեխաները պարզապես պետք է յուրացնեն գոնե դրամային «այբուբենը»։

Ի՞նչ է մեր կյանքը, խաղ…

5-6 տարեկան փոքրիկներին փողի Ակտիվի տեսակ, սովորաբար արժույթ, որ կարող է փոխանակվել ապրանքների և ծառայությունների դիմաց` հանդես գալով որպես վճարման միջոց: հետ վարվել սովորեցնելու ամենալավ տարբերակը խաղն է:
Դուստրն ուզում է ուսուցչուհի դառնալ և սիրում է իր տիկինիկների հետ դպրոց խաղալ: Հրաշալի է: Առաջարկեք նրան դպրոցական պարագաներ գնել իր «աշակերտների» համար: Նրան աշխատավարձ տվեք և ուղարկեք գրենական պիտույքների երևակայական խանութ: Նախապես պատրաստվեք. տաղավարի վրա շարեք տետրեր, մատիտներ, գրիչներ` փակցնելով գնապիտակներ: Հրավիրեք փոքրիկին գնումների: Նման խաղեր կարելի է հորինել տարբեր դեպքերի համար` կախված երեխայի հետաքրքրությունից և սեռից: Գլխավորը, որ նա ընդունի խաղի կանոնները և նրան հետաքրքիր լինի:      

7 տարեկանում երեխաներին արդեն կարելի է ավելի մանրամասն պատմել փողի մասին և ինչպես են այն վաստակում ու ծախսում։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Լավագույն օրինակը հենց երեխաների ընտանիքներն են։ Երեխային կարելի է ծնողների օրինակով բացատրել, որ նրանք աշխատում են և իրենց աշխատանքի դիմաց գումար ստանում, որով կարելի է գնել տարբեր իրեր` ապրանքներ կամ ծառայություններ։ Ի դեպ, կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը և հակառակը: 7 տարեկանում երեխաներին արդեն կարելի է պատմել, որ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից գնել, թանկարժեք իրերի կամ ճամփորդության համար հարկավոր է գումար խնայել։ Ի դեպ, այդ տարիքում երեխային արդեն կարելի է խնայատուփ նվիրել, որտեղ նա ոգևորությամբ կպահի այն գումարը, որը տալիս են  ծնողները նրա կարիքների համար։ Փողերի աշխարհի հետ երեխային ծանոթացնելու միջոցներ են նաև տարբեր արդեն իսկ բոլորին հայտնի խաղերը։ Երեխայի հետ, օրինակ, կարելի է խաղալ «Մոնոպոլիա», «Միլիարդատեր», «Սուպեր ֆերմեր» խաղերը։

«Գրպանի» ծախսերի գումար

Հոգեբանները նշում են, որ եթե մինչև 6 տարեկան երեխաները նախընտրում են բնական փոխանակում, օրինակ, մի խաղալիքը` մյուսով, ապա հետո իրավիճակն արմատականորեն փոխվում է։

 6–7 տարեկանում երեխան դառնում է դպրոցական, և ծնողները նրան սովորաբար տալիս են մանրադրամ «գրպանի» ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: համար։ Շատ կարևոր է երեխայի հետ քննարկել տրամադրվող գումարի չափը, ինչպես նաև պայմանավորվել գումար տրամադրելու կոնկրետ ժամկետների շուրջ։
Սկզբում երեխային կարելի է օրական տալ փոքր գումար, իսկ հետո`2–3 օրը մեկ։Կարևոր է հետևել, թե ինչպես և ինչի վրա է նա այդ գումարը ծախսելու։ Միգուցե նա անգամ սկսի որոշ գումար խնայել։ Այդ դեպքում հարկավոր է երեխային գովել փողի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և բացատրել նման գործողությունների իրական օգուտը։

Ֆինանսական կարգապահության հմտությունները

8–9 տարեկանում ձեր որդին կամ դուստրը պետք է արդեն կարողանան փոքր գնումներ կատարել ձեր տված գումարով։ Բացառված չէ, որ նրանք միանգամից կծախսեն ողջ գումարը և կպահանջեն կրկին գումար տալ։ Այստեղ հարկավոր է տեղի չտալ, չտրվել ժամանակից շուտ ֆինանսավորելու գայթակղությանը։ Չէ՞ որ դուք պայմանավորվել եք, որ տրված գումարը նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար։ Թող երեխաները սովորեն պահել խոստումը, հետևել պայմանավորվածությանը։ Այդպես նրանք կսովորեն ֆինանսական կարգապահության։

Վաստակիր ինքդ

10-12 տարեկանում, երեխաներն արդեն կարող են մասնակցել ընտանեկան բյուջեի պլանավորմանը: Նրանց պետք է ցույց տալ, թե ինչպես են ձևավորվում ընտանեկան եկամուտներն Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ու ծախսերը` Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: որքան գումար է գնում բնակարանի վարձին, սննդամթերքին, հագուստի-կոշկեղենի, և որքան` ժամանցի ու խաղալիքների: Իմացեք նաև՝ Ինչպես վարել բյուջե:

10-12 տարեկանում երեխաների համար օգտակար է ինչ-որ բան, թեկուզ չնչին գումար, ինքնուրույն վաստակել: Կտրականապես չի կարելի վճարել երեխաներին դպրոցում ստացած լավ գնահատականների կամ ծնողներին տանն օգնելու համար: Իսկ ահա եթե դեռահասը հարևանների խնդրանքով մնա իրենց փոքրիկի հետ, օգնի տարեց մարդուն տան հարցերում, և նրանք իրեն ոչ մեծ գումար առաջարկեն, ինչու՞ ոչ:

Պլանավորման հիմքերը

Երեխան մեծանում է և սկսում մտածել իր ապագա մասնագիտության մասին: Նրա հետ արդեն կարելի է լրջորեն խոսել իր պլանների մասին, միասին համացանցում գտնել և քննարկել տեղեկությունն այն մասին, թե որքան է միջինը վաստակում իր ընտրած մասնագիտության ներկայացուցիչը:

Ավելորդ չի նրա ուշադրությունը դարձնել այն փաստին, որ նորեկ և փորձառու մասնագետի աշխատավարձն էապես տարբերվում է: Այժմ դեռահասը լիովին պատրաստ է հաշվարկելու, թե որքան ժամանակ է իրեն պետք լավ ավտոմեքենայի համար կուտակելու, վարկի Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: առանձնահատկությունների մասին իմանալու, ապահովագրության կարևորությունը հասկանալու համար: Ի դեպ, ձեր վարկի անհատական հաշվարկը կարող եք կատարել Վարկային հաշվիչով:

Դեռահասի հետ արդեն կարելի է խոսել նաև չնախատեսված ծախսերի մասին, որոնք սպասում են նրան ապագայում` բուժում հիվանդության դեպքում, ավտոմեքենայի անսպասելի նորոգում, մտերիմի օգնություն և այլն: Այս իմաստով շատ կարևոր է նրան բացատրել, այսպես կոչված, ֆինանսական «անվտանգության բարձիկի» մասին, այսինքն, նրա կուտակած տնտեսումների մասին, որոնց հաշվին նա կկարողանա համեմատաբար անցավ դուրս գալ ֆորսմաժորային իրավիճակներից:
Իմացեք նաև՝ Ինչպես խնայել գումար ավանդի միջոցով:

Պոստֆակտում

Անկասկած, ֆինանսական դաստիարակության ընթացքն այդքան էլ դյուրին չէ, ինչպես կարող է թվալ: Բացի այդ, բազմաթիվ ծնողներ իրենք էլ այդքան գիտելիքներ չունեն այդ ոլորտում և կարող են սխալվել: Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց, այնուամենայնիվ, փորձեք դրանցից խուսափել: Ավելի շատ վստահեք ձեր երեխաներին և մի կասկածեք նրանց ունակություններին: Սկզբունքորեն, ձեր երեխաները ձեր «անվտանգության բարձիկն են»` բոլոր հետևանքներով:Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի www.abcfinance.am «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ newsarmenia.am կայքում: 

Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Ուզում եմ խնայել գումար
  2. Ուզում եմ վարկ վերցնել
  3. 5 խորհուրդ կրճատելու երեխայի ծննդի ծախսերը
  4. Ինչպես ներդնել ավանդ
  5. Վարկավորման հատուկ ծրագրերի մասին
  6. Կատարել վարկի ձեր անհատական հաշվարկը Վարկային հաշվիչով
  7. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար վարկը
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում