Վճարային քարտերը դարձել են մեր առօրյայի կարևոր մի մասը և գնալով օգտագործվում են էլ ավելի ու ավելի շատ մարդկանց կողմից: Քարտերը տալիս են բազում հնարավորություններ, որոնցից արժե օգտվել․ ապահով պահել գումարը, հարմար կերպով իրականացնել փոխանցումներ, վճարումներ և այլն:
Վճարային քարտերի արդյունավետ օգտագործումը, թույլ կտա օգտվել թվային ֆինանսական գործիքների լայն հնարավորություններից: Արի՛ տեսնենք, թե ինչ հնարավորություններ է տալիս վճարային քարտերը, ու ինչ կարող ես անել դրանք օգտագործելով:
Ի՞նչ է վճարային քարտը
Վճարային քարտը վճարային համակարգի գործիք է, որը թույլ է տալիս ավելի հեշտ և արագ կերպով վճարումներ և գնումներ կատարել:
Վճարային քարտերը լինում են ըստ վճարման տեսակի (դեբետային և վարկային քարտ), ըստ վճարային համակարգի(ArCa, MasterCard, Visa) և ըստ կիրառման միջավայրի: Ավելին կարող են ծանոթանալ «Քարտ» բաժնում:
Ի՞նչ կարող եք անել վճարային քարտով, և ի՞նչ օգուտներ է այն տալիս
Վճարային քարտերի միջոցով կարող եք կատարել տարբեր տեսակի վճարումներ:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել քարտ ձեռք բերելիս
Վճարային քարտը պետք է լինի քո կարիքներին համապատասխան: Բազում քարտերից քեզ ամենահամապատասխան ընտրությունը կատարելուն կօգնի Ֆինանսական տեղեկատուն ՝ FinInfo-ն, որտեղ կարող ես որոնել, համեմատել և ընտրել Հայաստանի բանկերի կողմից առաջարկվող քարտերը:
Մի քանի կանոններ, որոնք կօգնեն քեզ հարմար քարտ ընտրելուն.
Ուշադի՛ր եղիր քարտի պայմաններին, այդ թվում՝ որքան են սպասարկման վճարն ու միջնորդավճարները, արդյոք քարտով գնումներ կատարելիս կստանա՞ք գումարի վերադարձ/քեշբեք (cashback) կամ բոնուսներ։
Ի՞նչ կարող եմ անել՝ գտնվելով տանը
Ինչպես արդեն նշել ենք, վճարային քարտերը ժամանակ խնայելու շատ լավ միջոցներ են: Օգտագործելով քո քարտում առկա գումարը՝ դու մոբայլ բանկինգի կամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով կարող ես կատարել տարբեր վճարումներ՝ դուրս չգալով տանից: Դու կարող ես.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։
Կիսվեք ձեր կարծիքով
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց: