ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ի՞նչ է «մտածելու ժամանակը»
Հեղինակ
Էլինա Բալոյան

01 Հուլիս 2018

Ի՞նչ կլինի, եթե ուշացնեմ վարկի մարումները կամ չմարեմ վարկը

Կյանքում լինում են իրավիճակներ, երբ մարդիկ վարկ վերցնելու որոշումը կայացնում են հապճեպ և պայմանագիրը կնքելուց հետո սկսում են մտածել արդյո՞ք այդ վարկը Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: իրենց անհրաժեշտ էր, թե՝ ոչ:
Ուստի, մինչև վարկ վերցնելը, անկախ դրա տեսակից, համոզվեք, որ ընտրել եք ձեր պահանջներին համապատասխան վարկը և ունեք բավարար միջոցներ այդ վարկը մարելու համար:

Նախքան սպառողական վարկ վերցնելը դուք ունեք որոշումը կայացնելու 2 փուլ: Ընդ որում, որքան մտածված և հիմնավորված է ձեր որոշումը առաջին փուլում, այնքան նվազում է երկրորդ փուլում ձեր կայացրած որոշումը փոփոխելու անհրաժեշտությունը: Այսպիսով, եկեք ծանոթանանք այդ փուլերին:

  1. Առաջին փուլը մինչև վարկային պայմանագրի կնքումը ընկած ժամանակահատվածն է:
Այս ընթացքում տարբեր եղանակներով կարող եք գտնել ձեր պահանջներին և հնարավորություններին համապատասխան վարկատեսակը: Օրինակ՝ Ձեր ֆինանսական տեղեկատույում՝ Ֆինինֆոյում, մուտքագրելով վարկի հետ կապված նվազագույն պահանջները կարող եք արագ և անվճար գտնել այն ֆինանսական կազմակերպությունների ցանկը,  որոնք առաջարկում են ձեր նշված պայմաններին համապատասխանող վարկերը:
Ապա այցելելով ֆինանսական կազմակերպության ինտերնետային կայք՝ կարող եք ստանալ առավել մանրամասն տեղեկատվություն այդ վարկատեսակի վերաբերյալ:

Այս փուլում ուշադրություն դարձրեք հատկապես սպառողական վարկի վերաբերյալ մեկ էջանոց էական պայմանների ընդհանրական թերթիկին, 1 թերթից բաղկացած փաստաթուղթ, որը պարունակում է սպառողական վարկի տրամադրման հիմնական պայմանները՝ շուկայում առկա առաջարկները համեմատելու և արդյունավետ ընտրություն կատարելու նպատակով: որը համառոտ ներկայացնում է ձեր նախընտրած վարկի Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: վերաբերյալ կարևորագույն տեղեկատվությունը:

Եթե ունեք լրացուցիչ հարցեր, ապա կարող եք այցելել ֆինանսական կազմակերպություններ և տեղում գտնել բոլոր պատասխանները՝ հարցում անելով համապատասխան աշխատակցին:   2. Որոշում կայացնելու երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ ֆինանսական կազմակերպությունները ձեզ տրամադրում են ձեր նախընտրած վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկը: Ընդհանրական թերթիկը վերցնելուց հետո դուք ունեք 10 օր «մտածելու ժամանակ»: Այս ժամանակահատվածը տրված է, որպեսզի ուսումնասիրեք ձեր նախընտրած վարկի էական պայմանները և ընտրեք ձեզ առավել նպատակահարմար տարբերակը: Ձեզ կհետաքրքրի նաև ուզում եմ վարկ վերցնել ինչ անել:

Պայմանագիր կնքելուց հետո դուք դեռևս ունեք մտածելու և վարկից հրաժարվելու ևս մեկ հնարավորություն: Այն Ձեզ ընձեռում է առավելագույնս 7 օր «մտածելու ժամանակը» և գործում է բոլոր սպառողական վարկերի համար:
Այս ժամկետը ամրագրված է օրենքով և ֆինանսական կազմակերպությունը չի կարող Ձեր պահանջի դեպքում այն մերժել: Եթե պլանավորում եք վերցնել տեխնիկայի ձեռքբերման վարկ կամ ուսման վարկ, որի գումարը  500 000 ՀՀ  դրամ է, ապա պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն խզել ձեր վարկային պայմանագիրը: Դուք կարող եք օգտագործել այս հնարավորությունը, եթե պայմանագիրը կնքելուց հետո հասկանում եք, որ պայմանագրի պայմանները ձեզ ձեռնտու չեն, վարկը մարելիս ունենալու  եք ֆինանսական դժվարություններ, չեք կարողանալու ժամանակին կատարել վարկի հետ կապված բոլոր վճարները, գտել եք ձեր կարիքը հոգալու ավելի հարմար տարբերակ և այլն։ Սակայն հիշեք, որ «մտածելու ժամանակի» յուրաքանչյուր օրվա համար ևս հաշվարկվում են տոկոսագումարներ: Այլ խոսքերով, այս ժամանակից օգտվելու դիմաց դուք ֆինանսական կազմակերպությանը վճարում եք որոշակի գումար՝ մինչև այդ օրը ձեր վարկի համար իրականացված ծախսերի փոխհատուցման համար:

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի՝ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները 2014» հետազոտության արդյունքների քաղաքացիների 40%-ը վարկ վերցնելիս չեն մտածում դրա անհրաժեշտության մասին և կայացնում են հապճեպ որոշումներ, որոնց արդյունքում կարող են ունենալ վարկի մարումների ուշացումներ կամ պարզապես չմարած վարկեր։

Վարկի մարումների ուշացումները իրենց հերթին բացասաբար են անդրադառնում ձեր վարկային պատմության վրա՝ նվազեցնելով հետագայում վարկ ստանալու հավանականությունը։ Վատ վարկային պատմություն ունենալու դեպքում ֆինանսական կազմակերպությունները կարող են մերժել ձեր վարկ տրամադրելու դիմումը կամ տրամադրել վարկ ավելի խիստ պայմաններով (ավելի բարձր տոկոսադրույքով, վարկի ապահովվածություն ավելի խիստ պայմաններով և այլն)։

Ուստի վարկ վերցնելիս մի շտապեք, նախ արդյունավետ օգտագործեք ձեզ հատկացված «մտածելու ժամանակը», ապա և իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային գրաֆիկում սահմանված ժամկետներին համապատասխան: Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից: 

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում