Ընտանիքներում կարևորվում են այնպիսի հարցերի քննարկումները, ինչպես օրինակ՝ որտե՞ղ հանգստանալ այս տարի, ի՞նչ մարզաձև ընտրել երեխայի համար և այլն: Իմացեք ինչպես կրճատել արձակուրդի ծախսերը:Այսպիսի քննարկումների կարևորագույն մասը դարձրեք նաև բյուջեի պլանավորումը. ի՞նչ հավելյալ միջոցներ ձեզ պետք կգան ընտանեկան որևէ նպատակի հասնելու համար..Նպատակը կարևորագույն խթանիչն է: Այսպես միասին կստեղծեք այն, ինչ կուրախացնի երկուսիդ էլ, ապա կզգաք, թե ինչ հաճույքով եք կազմում հետագա բյուջեները: Այդպիսի նպատակ կարող է լինել բնակարանի գնումը:
Նշենք, որ անհրաժեշտ ամբողջ գումարի բացակայության դեպքում կարող եք բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկի միջոցով: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն կօգնի արագ և անվճար գտնեք ձեզ ամենահարմար հիփոթեքը: Կարող եք նաև կատարել ձեր վարկի անհատական հաշվարկը:
Միասին աշխատելու և խնայելու լավ միջոց է նաև ամեն շաբաթ մեկ օր ընտրել՝ համեմատաբար մատչելի խանութներից առևտուրն անելու համար: Նախապես կազմե՛ք ցուցակ, թե ինչ է պետք գնել, միասի՛ն ուղևորվեք թեկուզ փոքր-ինչ հեռու, բայց գին/որակ հարաբերակցությամբ ձեզ ամենահարմար վաճառքի կետ՝ բոլոր գնումները կատարելու: Իմացեք նաև 7 եղանակ՝ ինչպես օպտիմալացնել ծախսերը:Այսպես կխուսափեք նաև «բայց մեր ծորակի ջուրը վատը չէ, ինչու՞ ես այսքան ջուր գնել»-ու նման արտահայտություններ լսելուց:Եղե՛ք միմյանց նկատմամբ անկեղծ, և թող՝ դա վերաբերի նաև ձեր ֆինանսներին:
Մի՛ թաքցրեք միմյանցից ձեր եկամուտների Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): աղբյուրները, ֆինանսական որոշումները։ Ընտանեկան նպատակները սահմանելիս, չնախատեսված իրավիճակներում կողմնորոշվելիս կլինեք միմյանց հանդեպ բաց ու ազատ, եթե անհասկանալի հանգամանքները շատ չլինեն ձեր քննարկումներում:
Պատկերավոր դարձնելու համար դիտարկենք հատված Վարդանյանների ընտանիքի քննարկումից.-Ա՛ստղ, վերջերս հայտարարություն կարդացի, որ եթե այս ամիս 200 000 դրամ տանք «Սիսավա» ընկերությանը, այն 6 ամիս հետո մեզ կվերադարձնի 500 000 դրամ: Կոմիտասում հայրս բնարակարան ունի, որը տվել ենք վարձով, այս ամսվա ստացած վարձավճարը ներդնե՞նք: -Դեմ չեմ, բայց այդ կազմակերության անունը գրանցվա՞ծ է www.cba.am կայքում, ունի՞ ԿԲ լիցենզիա ... Հետաքրքիր է, բա իրենց այդքան փող որտեղի՞ց, չափից շատ լավ չի՞ հնչում ճշմարտության համար:-Կարծես թե չկա կայքում:-Անդարդ գլուխդ ու՞ր ես դարդի տակ դնում: Ավելի լավ է ավանդ կամ խնայողական այլ գործիք ընտրենք, ամեն ամիս էլ գումար ավելացնենք։
Ընտանիքը համարվում է մեկ ֆինանսական միավոր, ուր մեկի պահանջմունքները պետք է հետաքրքրեն և վերաբերեն բոլորին:Եթե հաջորդ ամառ ցանկանում եք հանգստանալ արտերկրում, ապա կարելի է և բավարարվել ունեցած 3 շրթներկերով, դեռևս չգնել չորրորդը, որոշ ժամանակ ընկերներով հանդիպել տանը, այգում, պիկնիկներ կազմակերպել՝ թանկարժեք ռեստորաններ այցելելու փոխարեն։ Ի դեպ արագ և անվճար կարող եք հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը:Ճիշտ կառավարելով ժամանակը՝ կարող եք երթևեկել ավտոբուսով և կրճատել տաքսիներին հատկացվող գումարը կամ, ինչն ավելի առողջարար է, քայլել, հեծանիվ քշել, մանավանդ, եթե եղանակը լավն է...
Իսկ եթե ամուսանցել եք օտարերկրացու հետ, ապա կարող եք հաճելիորեն համադրել հանգիստը և հարազատներին այցելությունը, այդպես կրճատել ծախսերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Լա՛վ ուսումնասիրեք ձեր կողակցի հայրենի երկրի տեսարժան վայրերը, զգացե՛ք ձեզ որպես հոգատար ամուսին/կին և հետաքրքրասեր զբոսաշրջիկ:Երեկոյան պատրաստե՛ք ընթրիքն ու հաջորդ օրվա ընդմիջման համար ուտելիքը միասին. գուցե շատ ավելի շահավետ ու համեղ է ամուսնու/կնոջ պատրաստածը, այլ ոչ ճաշարանին, սրճարանինը:
Պարբերաբար միասի՛ն դիտարկեք ընթացիկ, ավանդային հաշիվների քաղվածքները, վարկերի մարման գրաֆիկները, ապահովագրության փաստաթղթերը, կոմունալ և այլ հաշիվները, որոնք արդեն վճարել եք և դեռ վճարելու եք։Իմացեք՝ նաև Ինչպես ճիշտ պլանավորել բյուջեն: Հավաքագրեք բոլոր տվյալները մեկ տեղում, որը կարող է լինել բյուջեի կառավարման հավելված (mobile applications: Mint,Monthly Budget և այլն) կամ գրքույկ:Մտաբերե՛ք ֆինանսական բոլոր «անելիքները»՝ ծնունդներ, հարսանիքներ, այցելություններ և այլն: Համադրե՛ք դրանք, սահմանե՛ք առաջնահերթության սկզբունք, ընտրե՛ք անելիք-չանելիքները՝ ըստ այդ առաջնահերթության:
Փորձեք այնպե՛ս անել, որ ծախսերը եկամուտներից ավելի չլինեն:Հիշե՛ք, որ չանելն ավելի լավ լուծում կարող է լինել, քան արածի կամ «դե մի բան կանենք»-ի պատճառով գիշերը քնել չկարողանալը:
Ընտանեկան բյուջեն ամենայն մանրամասներով քննարկելու կարիք կառաջանա հատկապես ընտանիքը երեխայով համալրելու որոշումից հետո: Այդ կարևորագույն որոշումը կայացրեք և՛ հոգեպես, և՛ նյութական պատրաստ վիճակում: Իմացեք նաև ինչպես կրճատել երեխայի ծնունդի ծախսերը:Բժշկական ծախսեր, հիվանդանոցային, առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, սնունդ, կենցաղային պարագաներ ... Մի՛ անտեսեք ոչ մի ծախս:
Բյուջեի քննարկումները մի՛ ավարտեք «դե ծերությունն էլ սարերի հետևում է» տրամաբանությամբ, մտածե՛ք նաև կենսաթոշակային տարիքի մասին:
Ձևավորե՛ք արտակարգ իրավիճակների ընտանեկան ֆոնդ: Եկամուտի 10%-ը թողեք անձեռնմխելի՝ չնախատեսված դեպքերի համար:
Այն կարող է պետք լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական դեպքերի համար: Օրինակ՝ ձեր հեռավոր հարազատը կարող է հանկարծակի հրավիրել ձեզ իր հարսանիքին:Այդ գումարը լավ կլինի պահել ընթացիկ հաշվում, որպեսզի ամեն պահի այն հասանելի լինի ձեզ: Սկզբում կարող է դժվար լինել, երբեմն էլ չստացվել, բայց համառ լինելով՝ կդարձնեք դա բնավորություն:«Դու էիր մեղավոր»...Կա որոշում, կա հետևանք. դուք միասին որոշել եք այսուհետ լինել ՄԵՆՔ, ուստի ամեն ինչի հետևանքը կրել միասին: Պարզապես եղեք անկե՛ղծ, միմյանց ասացեք ա՛յն, ինչ կարծում եք, օրինակ, թե ինչպես է պետք շտկել իրավիճակը և ինչ դասեր քաղեցիք հաջորդ անգամների համար: Մի՛ մոռացեք, որ ԼՍԵԼԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏ Է:Եվ վերջին խորհուրդը...Պարզապես ԵՂԵՔ ԵՐՋԱՆԻԿ՝ չմոռանալով ֆինանսների կարևոր նշանակությունը դրանում:
Ձեզ կհետաքրքրի նաև
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։