ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Երեխաներն ու փողը. ծնողների 10 ամենատարածված սխալները
Մեր օրերում երեխաները բավականին վաղ տարիքից սկսում են հետաքրքրվել  ֆինանսական այբուբոնով, իսկ դա նշանակում է, որ նրանց պետք է սովորեցնել ճիշտ կողմնորոշվել ֆինանսների աշխարհում։ Սակայն ցանկացած գիտությանը ծանոթացնելը բավականին բարդ գործընթաց է և միշտ չէ, որ հարթ է ընթանում։ Ծնողների կողմից առավել հաճախ թույլ տրվող սխալները երեխաների ֆինանսական դաստիարակության ժամանակ կգտնեք նյութում։ 
Գնել երեխային այն ամենն, ինչ նա ցանկանա
Սա ծնողների կողմից առավել տարածված սխալներից է, քանի որ շատ ծնողներ փորձում են կատարել զավակի բոլոր քմահաճությունները` հաճախ անգամ սեփական հնարավորություններին հակառակ։ Միգուցե ծնողներին կհաջողվի որոշ ժամանակով նվաճել սեփական երեխայի սերը, սակայն դժվար թե նրանք սովորեցնեն իսկապես ընկալել փողի արժեքը։ Նման երեխան մեծանալով կարող է վերածվել մի մարդու, ով առանց մտածելու վերցնում է մեծ քանակությամբ վարկեր, Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: քանի որ սովորել է, որ իր բոլոր ցանկությունները պետք է կատարվեն` հաշվի չառնելով սեփական եկամտի մակարդակը։ Այս ամենը կարող է հանգեցնել բավականին ցավալի հետևանքների։ Այդ պատճառով ծնողները պետք է երեխային գնեն միայն այն իրերը, որոնք նրան իսկապես անհրաժեշտ են առաջին հերթին ուսման համար։ 
Սխալ. Չտալ երեխաներին «գրպանի» գումարԴա հանգեցնում է ցածր ինքնագնահատականի։ Երեխան կարծում է, որ ծնողները նրան չեն վստահում։ Իսկ քանի որ նրա հասակակիցներից ոմանք ունեն «գրպանի» գումար և կարող են վճարել իրենց գնումների համար, ապա երեխային սկսում է թվալ, թե նրա հետ ինչ–որ բան ճիշտ չէ, և նրա մոտ կարող է ձևավորվել թերարժեքության բարդույթ։ 
Գնել երեխային ամենաէժանը Ծնողների այդ սխալը երեխայի մոտ անվստահության զգացում է ձևավորում և անհաջողակի համախտանիշ ծնում: Բացի այդ, եթե ծնողներն այդքան էլ ապահովված չեն, ապա երեխան կարող է կրկնել նրանց ճակատագիրը` դառնալով մարդ առանց որևէ ֆինանսական հավակնության:Երեխային փողի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելՊետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ և փողի գերազանցությունը հասցնել աբսուրդի, բայց պետք չէ նաև երեխայի մոտ փողի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել: Երեխան պետք է հասկանա, որ ապահովված մարդիկ այդպիսին են դարձել լավ կրթության և սեփական ջանքերի շնորհիվ: Պետք է ներշնչել երեխային, որ նրա մոտ էլ ամեն ինչ կստացվի, և նա կկարողանա կյանքում ավելի մեծ հաջողության հասնել, քան իր ծնողները: Երեխան պետք է հաջողության մոտիվացում ստանա:
Վճարել երեխային դպրոցում ստացած բարձր գնահատականների համարԵրեխան պետք է իմանա, որ լավ առաջադիմությունն իր պարտավորությունն է, իր պատասխանատվության աստիճանը, այն ավանդը, Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: որ նա ներդնում է ընտանեկան բարեկեցության մեջ: Նա պետք է հասկանա, որ իր առաջադիմությունից է կախված իր ապագան, լավ կրթություն ստանալու, հաջող կարիերա ունենալու հնարավորությունը:
Ամբողջովին վերահսկել երեխայի ծախսերը Վերահսկողությունը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց մինչև որոշակի աստիճանի: Շատ կարևոր է, որ երեխան սովորի ինքնուրույն կառավարել իր ֆինանսները, վերահսկի իր ծախսերը, տնտեսումներ իրականացնի: Ծնողները, իհարկե, կարող են խորհուրդներով օգնել, թե ինչպես ճիշտ ծախսել գումարը, բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացնեն իրենք` երեխաները:
Վճարել երեխաներին տան հարցերում ծնողներին օգնելու համար
Երբեք չի կարելի այդ կերպ խրախուսել երեխային նրա համար, որ նա օգնի տան գործերում, աղբը տանի կամ կարգի բերի իր սենյակը: Երեխան պետք է հասկանա, որ, տանն ինչ-որ աշխատանք կատարելով, նա դրանով իսկ ցուցադրում է հարգանքն ընտանիքի անդամների նկատմամբ: Հակառակ դեպքում երեխան շատ արագ կկողմնորոշվի և կսկսի բարձրացնել ակնկալվող գումարը կամ կհրաժարվի անվճար ինչ-որ բան անելուց: Պարզ է, որ դա սխալ ուղի է, և որևէ արժեհամակարգով ընտանիքի մասին այստեղ խոսք լինել չի կարող:
Թույլ չտալ երեխային գումար վաստակել Ձեր երեխան ցանկություն է հայտնել ինքնուրույն գումար վաստակել` հիանալի է: Գովեք և ողջունեք նրա այդ նախաձեռնությունը: Դրանով իսկ նա կսովորի գնահատել իր վաստակը, ավելի ուշադիր կլինի փողի նկատմամբ և կսկսի ավելի գնահատել աշխատանքը, այդ թվում` ծնողներինը:
Զրկել երեխային ֆինանսական պատասխանատվությունիցԵրեխան ծնողների հետ որոշած ժամկետից շուտ ծախսել է իր «գրպանի» փողը: Պետք չէ նրա առաջին իսկ պահանջով նրա ծախսերը հոգալ: Նա պետք է պատասխանատվություն զգա իրեն վստահված միջոցների համար և սովորի այդուհետ ծրագրել իր ծախսերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:
Գործել ցուցումներին հակառակԾնողների գործողություններն օրինակ են համարվում: Որքան էլ ծնողները փորձեն իրենց երեխաներին սովորեցնել փողի հետ «գործ ունենալու» կանոններին, ուսումը ոչինչ չի տա, եթե նրանք ինքներն էլ չհետևեն իրենց խորհուրդներին: Այդ իսկ պատճառով կարևոր է սեփական օրինակով ցույց տալ երեխաներին, թե, տիրապետելով ֆինանսական գրագիտության հմտություններին, ինչպես կարելի է վստահություն ձեռք բերել և դառնալ ֆինանսապես հաջողակ: Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի www.abcfinance.am «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:
Ձեզ կհետաքրքրի նաև՝
Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում