Կատարեք խնայողություններ
Բնակարան գնելու նպատակով անհրաժեշտ գումարը կուտակելու համար կարող եք խնայողություն անել՝ տնտեսելով ձեր եկամուտներից Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): որոշակի գումար:
Դուք իհարկե այդ գումարը կարող եք պահել պահարանում կամ “բարձի տակ”, սակայն այս դեպքում գումարի մեծությունը չի ավելանա, քանի որ այն ձեզ համար «չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` գնաճի պատճառով: Դուք ունեք մեկ այլ հնարավորություն: Այն է,
գումարը ավանդի տեսքով ներդնել բանկում, որի դիմաց կստանաք նաև տոկոսներ:
Իմացեք ինչպես և որտեղ կարելի է խնայել: Մինչ ավանդ ներդնելը ուսումնասիրեք բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կողմից առաջարկվող ավանդները և դրանց պայմանները: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն, կօգնի առանց տնից դուրս գալու դա անել:
Հնարավոր է բանկերը առաջարկեն բնակարանի գնման համար նախատեսված հատուկ ավանդներ, որոնք ձեզ հետագայում արտոնություններ կտան հիփոթեքային վարկ Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը: վերցնելիս: Ավանդային հաշվիչով կարող եք կատարել ձեր անհատական հաշվարկը:
Վերցրեք հիփոթեքային վարկ
Եթե ձեզ բնակարան գնելու համար գումար է անհրաժեշտ և չունեք բավարար չափով խնայողություններ, ապա դուք կարող եք դիմել և ստանալ հիփոթեքային վարկ բանկից կամ վարկային կազմակերպությունից:Հիփոթեքի կանոն 30/3
Հիփոթեքի ամսական մարումը չի գերազանցում ձեր ամսական եկամտի 30%-ը: Տան գինը ավելի ցածր է, քան ձեր տարեկան եկամտի եռապատիկը:
Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը ուսումնասիրեք արդյոք բանկից կամ վարկային կազմակերպությունից չեն առաջարկում հիփոթեքային վարկի տրամադրման հատուկ ծրագրեր, որոնք կարող են ձեզ վերաբերել:
Երիտասարդ ընտանիքների համար ներկայումս գործում է «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:
Հիփոթեքային վարկի դեպքում որպես կանոն խոսքը գնում է մեծ գումարների մասին:Հիփոթեքային վարկը գրեթե միշտ երկարաժամկետ և խոշոր գործարք է, այդ իսկ պատճառով հիփոթեքային վարկ Տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:ը օժտված է որոշակի առանձնահատկություններով: Դրանք են`
- Բանկերը և վարկային կազմակերպություններրը հիփոթեքային վարկի դիմաց պահանջում են գրավի Միջոց, որով ապահովվում է գրավատուի կողմից գրավառուի նկատմամբ պարտավորությունների կատարումը: առարկա:
- Գրեթե միշտ պահանջում է գրավ դրվող գույքի ապահովագրում` վարկային պայմանագրի ամբողջ ընթացքում: Իմացիր ավելին ապահովագրության մասին:
- Որոշ դեպքերում վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպությունները պահանջում են նաև վարկառուների Այն անձն է, ով ստանում է վարկ: և/կամ համավարկառուների (օրինակ` ամուսիններ) դժբախտ պատահարից, մահացության և/կամ մշտական անաշխատունակության ռիսկերի ապահովագրություն:
- Քանի որ, ինչպես արդեն նշել ենք, հիփոթեքային վարկը խոշոր և երկարաժամկետ գործարք է, վարկատու կազմակերպությունները պահանջում են, որպեսզի դուք ևս միանվագ կերպով կանխավճարի տեսքով մասնակցեք բնակարանի ձեռքբերման ֆինանսավորմանը:
Կանխավճարը հանդիսանում է այն ներդրումը, որով դուք մասնակցում եք այդ ներդրմանը, որը սովորաբար կատարվում է գործարքի կնքման ժամանակ: Կանխավճարը կազմում է գույքի արժեքի 20-30%
ինչին ուշադիր լինեմ
Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը
- Որոշեք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրելու վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը:
Վարկի մարումը չպետք է գերազնացի ձեր ամսական եկամտի 30%-ը:Մարման տարբեր եղանակներով վճարումները կարող եք փորձարկել
վարկային հաշվիչով:
- Ընթացիկ վարկերի գծով բացառեք պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:Վարկատուն ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է ձեր եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա, որը ձեր վարկային պատմությունն է:
- Ձեր հնարավորությունները գնահատելուց և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացեք բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի պայմաններին համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման հետևյալ պայմաններին, մասնավորապես`
- Վարկի տարեկան տոկոսային եկամտավերությունաը տոկոսադրույքին:
- Վարկի մարման եղանակներին:
- Վարկի ժամկետին. Հիշեք, որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը:
- Վարկավորման գործընթացում առաջացող այլ ծախսերին:
- Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր:
- Ապահովագրության հետ կապված ծախսեր (բնակարանի, վարկառուի առողջության և այլն)
- հայտի վճարը
- սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը
- նոտարական վավերացումը
- ինչպես նաև կարող են պահանջվել այլ փաստաթղթեր
- և այլն
Իմացեք վարկի մասին ավելին: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղկատուն կօգնի արագ և անվճար, առանց համակարգչի մոտից հեռանալու, կատարել այս համեմատությունները:
Հիփոթեքային վարկ վերցնելիս
- Դիմե՛ք վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպությանը:
- Վարկատու կազմակերպությունը ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Ճշտե՛ք ձեզ հուզող բոլոր հարցերը:

- Բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը: Վարկատուն գնահատում է ձեր վարկունակությունը որպես կանոն հաշվի առնելով`
- Ձեր և ձեր ընտանիքի եկամուտները:
- Ձեր կուտակած միջոցները և խնայողությունները:
- Ձեր վարկային պատմությունը:
- Որպեսզի վարկատուն ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:
- Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.
- գրավի, առքուվաճառքի պայմանագրերի կնքում և նոտարական վավերացում,
- անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժանմունքից սեփականության և գրավի գրանցման վկայականների ստացում,
- գրավադրվող գույքի և վարկառուի դժբախտ դեպքերից ապահովագրություն, որը վարկառուի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության դեպքում փոխհատուցում է վարկի մարումը (եթե առկա է ապահովագրության պահանջ):
- Այնուհետև բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը:
Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե՛ք պայմանագրում նշված բոլոր կետերը: Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է 2 օրինակից: Չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված պայմանագրի ձեր օրինակը:
Հիփոթեքային վարկ վերցնելուց հետո
- Վարկի գումարի և տոկոսների մարումները կատարե՛ք առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին (գրաֆիկին) համապատասխան: Այսպիսով դուք`
- զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
- հիմք կդնեք ձեր դրական վարկային պատմությանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու ձեր հնարավորությունները: