ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպես կարելի է վարկով մեքենա գնել
«Ավտոմեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց» արտահայտության հետ արդեն վաղուց ոչ մեկ չի վիճում։ Սակայն բավարար միջոցներ չունենալու պատճառով ամեն մեկը չի կարողանում մեքենա գնել, և այդ ժամանակ նրան օգնության կարող են գալ բանկերը կամ վարկային կազմակերպությունները՝ տրամադրելով ավտովարկ։ Ավտովարկի հետ կապված բոլոր մանրամասները կգտնեք նյութում: 
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ձեվակերպելու համար
автокредитԱվտովարկ ստանալու համար հարկավոր է տրամադրել ստանդարտ փաստաթղթեր` անձնագրի, սոցիալական քարտի պատճեներ, աշխատավայրից տեղեկանք։ Սակայն եթե դուք մեքենա ենք գնում երկրոդային շուկայից, դուք պետք է ներկայացնեք նախորդ սեփականատիրոջ մեքենայի փաստաթղթերը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք այն մասին, որ մեքենան հետախուզման մեջ չէ։ Եթե դուք մեքենա եք ձեռք բերում դիլերներից, ովքեր պետք է տեղափոխեն այն Հայաստան, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել տեղեկանք ավտոմեքենայի մաքսազերծման մասին։Մնացած փաստաթղթերը ներկայացված են բանկերի և վարկային կազմակերպությունների պաշտոնական կայքերում։ Դրանց հետ պետք է ծանոթանալ նախօրոք, սակայն ստանդարտ փաստաթղթերի ցանկն արդեն ներկայացրեցինք։
Ինչը կարող է ավելացնել հնարավորությունը, որ բանկը հավանության կարժանացնի ձեր հայտըавтокредит, автомобиль в кредит, кошелекՎարկային լավ պատմությունը, բարձր վարձատրվող աշխատանքը, շարժական և անշարժ այլ գույքի առկայությունը զգալիորեն կավելացնեն վարկ ստանալու ձեր շանսերը, ընդ որում ոչ միայն ավտոմեքենայի գնման, այլև ցանկացած այլ խոշոր ծախսերի և նախագծերի համար։Վարկ ստանալու ձեր հնարավորությունները կավելանան նաև այն դեպքում, եթե դուք, լինելով այս կամ այն բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: մշտական հաճախորդ, միշտ բարեխիղճ կերպով կատարել ենք ձեր պարտավորությունները։ Այս դեպքում, ձեր բանկը կարող է ընդառաջել և տրամադրել որոշ արտոնություններ ինչպես ձեր վարկի հայտի քննարկում, այնպես էլ ընդհուպ մինչև վարկի հնարավոր վերաֆինանսավորում ֆինանսական և այլ դժվարությունների առաջացման դեպքում։Ձեր հնարավորությունները կմեծանան նաև, եթե երաշխավոր Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: ունենաք, ով վճարումների հետ կապված խնդիրների դեպքում ձեր փոխարեն կկատարի ձեր պարտավորությունները բանկի կամ վարկային կազմակերպության առջև:
Իմացեք նաև՝ Խնդրել են երաշավոր դառնալ, ինչ անել:
Որոնք են վարկավորման պայմանները եվ վարկային այն առավելագույն գումարը, որը կարող է ստանալ պոտենցիալ վարկառուն
автокредит, автомобиль в кредит, кошелекԱվտովարկերի տոկոսադրույքներն առանձնահատկություն ունեն` դրանք փոխվում են կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվում ավտոմեքենան` առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայում:
Նոր մեքենա գնելիս տոկոսադրույքը տատանվում է տարեկան 13 - 21%-ի սահմաններում, իսկ ավտոմեքենայի գնումը երկրորդային շուկայից ձեզ վրա տարեկան 14 - 19%-ի պարտավորություն կդնի:Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նշված թվերն տարեկան անվանական տոկոսադրույքներն Բանկի (վարկային կազմակերպության) կողմից հայտարարվող այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները: են: Ի տարբերություն տարեկան փաստացի տոկոսադրույքի, Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: այն հաշվի չի առնում հավելավճարներ, պարտադիր վճարումներ և ծախսեր – ավտոմեքենայի արժեքի գնահատումը, սպասարկման վճարումները, ապահովագրությունը:Այդ պատճառով ապառիկ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողներին անհրաժեշտ է ծանոթանալ վարկային պայմանագրի նրբություններին, քանի որ հաճախ բանկը կամ բանկային կազմակերպությունը, որն ասում է, թե ցածր տոկոսադրույքով է վարկ տալիս, նշում է անվանական տոկոսադրույքը: Ինչպես և այլ խոշոր վարկերի, օրինակ, տան վարկի դեպքում ավտովարկը նախատեսում է ոսկու գրավ, հաճախ որպես այդպիսին հենց ձեռքբերվող ավտոմեքենան է, ինչպես նաև նախավճարը, որը կազմում է ավտոմեքենայի արժեքի 10 - 30%-ը:
Ի դեպ, ձեզ ամենահարմար հիփոթեքային վարկը կարող եք գտնել ֆինանսական տեղեկատույով:
Վարկի առավելագույն գումարը, որը կարող եք ունենալ ավտոմեքենա գնելիս, կազմում է մինչև 50 մլն դրամ:Իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է մինչև 5 տարի ավտոմեքենայի գնման դեպքում երկրորդային շուկայից, և մինչև 7 տարի` առաջինային շուկայից գնելու դեպքում։
Իսկ կարելի է արդյոք ժամկետից շուտ մարել ավտովարկըавтокредит, автомобиль в кредит, кошелекՅուրաքանչյուր վարկառու Այն անձն է, ով ստանում է վարկ: օրինական իրավունք ունի իր ավտովարկը մարել ժամանակից շուտ։ Որևէ տուգանք կամ այլ պատժամիջոցներ այդ դեպքում վարկային կազմակերպությունը չի կարող սահմանել։ Դա ավտովարկերի առանձնահատկություններից մեկն է, որոնք, օրինակ, ի տարբերություն բիզնեսի, նախատեսում են վաղաժամկետ մարման հնարավորություն։
Ինչ կլինի ավտոմեքենայի հետ ձեր վճարունակության կորստի դեպքումՎճարունակության կորստի յուրաքանչյուր դեպք կարող է կարգավորվել։ Նախևառաջ, պետք է հիշել, որ ավտոմեքենան արդեն բանկում գրավադրված է։ Այդ իսկ պատճառով վճարունակության կորստի դեպքում ձեր վարկատուն ավտոմեքենան կդնի վաճառքի իր վնասները փակելու համար։
Իմացեք  Ձեր իրավունքները եթե վերցրել եք վարկ և «Ինչ անել, եթե բողոք ունեք»:
 
Սակայն դա ծայրահեղ միջոց է: Առաջին հերթին, վարկատուն Այն անձը, որը տրամադրում է վարկ: ու փոխառուն կփորձեն լուծել իրավիճակը բանակցությունների միջոցով, օրինակ, հաճախորդին կարող է առաջարկվել երկարացնել վարկի մարման ժամկետը: Նման որոշմանը վարկատուին կարող է դրդել այն հանգամանքը, որ աշխատանքից զրկված հաճախորդը, այնուամենայնիվ, ունի եկամտի այլ աղբյուրներ ու կարող է հաստատել դա: Այդ դեպքում, բարձր հավանականություն կա, որ վարկատուն կգնա զիջումների ու կերկարացնի մարման ժամկետը:
Ինչ անել, եթե դուք դեռ չեք մարել վարկը, սակայն վթարի եք ենթարկվել, ու ձեր մեքենան լուրջ վնասվել է:автокредит, автомобиль в кредит, кошелекԵթե վարկառուն վարկով ձեռք բերված մեքենայով ենթարկվում է ՃՏՊ-ի, ու մեքենան լուրջ վնասվում է, ապա այստեղ արդեն սկսում է գործել ապահովագրական ընկերությունն Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: իր բոլոր պարտականություններով: Ապահովագրական ընկերությունը կվճարի նաև այն դեպքում, եթե ձեր մեքենան գողանան: Հենց այս դեպքի համար է նախատեսված պարտադիր ավտովարկավորման ապահովագրությունը: Իմացեք նաև՝ Ինչ է ապահովագրությունըԻսկ եթե ՃՏՊ-ի կամ այլ պատահարի հետևանքով վարկառուն կորցնում է աշխատունակությունից, ապա նրա վարկային պարտավորությունները պետք է կատարի երաշխավորը:
Էլ ինչ պետք է իմանալ ավտովարկ վեցնելուց առաջԱռաջին հերթին, անհրաժեշտ է ուսումնասիրել շուկայում առկա առաջարկներն ու ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը, քանի որ բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջարկները կարող են տարբերվել ինչպես տոկոսադրույքներով ու մարման ժամկետներով, այնպես էլ վարկի այլ կարևոր բաղադրիչներով: Այս հարցում ձեզ կօգնի ֆինանսական տեղեկատուն:Պետք է իմանալ, որ յուրաքանչյուր պոտենցիալ երաշխավոր ունի օրենքով նախատեսված ժամանակ` 7 օր վարկային պայմանագիր կնքելուց հետո, որի ընթացքում նա կարող է նաև հրաժարվել վարկից:Ընտրեք մարման ժամկետների ու ձեր վարկի հետ կապված այլ փոփոխությունների մասին ծանուցման ճիշտ տարբերակ: Կան ծանուցման մի քանի տարբերակներ` փոստային ծանուցում, ծանուցում էլեկտրոնային փոստով ու ամեն ամսվա ծանուցումներ, որոնք դուք կստանաք` անձամբ ամեն ամիս այցելելով բանկ կամ վարկային կազմակերպություն: Դուք նույնպես կարող եք ծանուցումներ ստանալ SMS հաղորդագրությունների միջոցով:Ի գիտություն, պայմանավորված նրանով, որ ավտովարկավորումը պատկանում է սպառողական վարկերի Այն վարկերն են, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: կատեգորիային, այն տրվում է միայն դրամով:Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ newsarmenia.am կայքում: Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Ինչպես է որոշվում վարկ տրամադրելը
  2. Խնդրել են երաշխավոր դառնալ
  3. Վարկային պատմություն. հակիճ ամենակարևորի մասին
  4. Ուզում եմ բնակարան գնել
  5. Գտնել ձեզ ամենահարմար վարկերը Ֆինանսական տեղեկատույով
  6. Կատարել ձեր վարկի անհատական հաշվարկը Վարկային հաշվիչով
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում