ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական դիագնոստիկա
Հեղինակ
Արաքս Մանուչարյան

11 Հուլիս 2018

Ինչպե՞ս որոշել՝ որտեղ է պետք ներդրում անել, որպեսզի այն լինի ապահով, մեծ եկամտաբերությամբ։ Ո՞ր ձեռնարկության արժեթղթերը ձեզ կօգնեն լինել ավելի հարուստ:

Ա ձեռնարկությունը, թե՞ Բ-ն։ Գուցե ձեզնից շատերը պատասխանեն՝

- Պետք չէ կյանքը բարդացնել։ Ո՞ր ձեռնարկությունն է ավելի մեծ շահույթովը, Տվյալ ժամանակահատվածում բիզնեսի ստացված հասույթի և կատարված ծախսերի տարբերությունը: այդտեղ էլ ներդնենք։

Այդպես մտածելով՝ դուք մինչև 2003 թվականը Amazon ընկերությունում հաստատ ներդրում չէիք անի, քանզի ընկերությունը չուներ շահույթ։ Այնինչ եթե 1997-ին 5 դոլարով գնած լինեիք մեկ բաժնետոմս, այն այժմ կկարողանայիք 760-ով վաճառել։ Նման օրինակներ են նաև General Motors-ը, Kodak-ը։ Իսկ դա ինչպե՞ս։ Դե պարզ ու հասարակ, միայն շահույթը չէ, որ բնորոշում է ձեռնարկությանը։ Կարող է, օրինակ, ձեռնարկությունը վերջին ժամանակներում մեծ ներդրում է կատարել, օրինակ՝ մարդկանց է վերցրել աշխատանքի, որոնք շուկայում հեղափոխություն առաջացնող նորարարություն կմտածեն, իսկ արդյունքները 2 տարուց նոր կերևան։

Ձեռնարկության «ախտորոշումը» (դիագնոստիկան) տալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե արդյո՞ք այն շահութաբեր է, իրացվելի, վճարունակ, արդյունավետ, դրամական միջոցները լավ է կառավարում, նմանատիպ գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների շրջանում ունի մրցունակ ֆինանսական պատկեր։

Այսօր կուսումնասիրենք շահութաբերության, իրացվելիության, վճարունակության գնահատման մի մասը, քանզի ամբողջական ուսումնասիրության համար ստիպված կլինեիք այսպիսի ևս մոտ 70 հոդված կարդալ։

Շահութաբերության վերլուծություն

Նախավերջին տողում կտեսնեք G ընկերության Տարվա շահույթը:

Իսկ առաջին տողը՝ հասույթը, Տվյալ ժամանակահատվածում բիզնեսի կողմից վաճառված ապրանքների և/կամ ծառայությունների ընդհանուր արժեքը: ցույց է տալիս, թե G-ն որքան վաճառք է ունեցել, օրինակ՝ ենթադրենք, որ այն վաճառում է 10 դրամանոց լուցկի, ծախել է 47 420 հատ ու ունեցել 474 206 հասույթ։

Ի՞նչ եք կարծում, եթե վերցնենք այս թվերը ու համեմատենք լուցկի արտադրող մեկ այլ՝ H ձեռնարկության հետ, տեսնենք, որ այն բարձր է, կարո՞ղ ենք հանգիստ ներդնել։ Ոչ, որովհետև գուցե G-ն 3 անգամ ավելի շատ փող է ներդնում, բայց մեկ է, նույն հասույթն Տվյալ ժամանակահատվածում բիզնեսի կողմից վաճառված ապրանքների և/կամ ծառայությունների ընդհանուր արժեքը: ու  շահույթն Տվյալ ժամանակահատվածում բիզնեսի ստացված հասույթի և կատարված ծախսերի տարբերությունը: ապահովում։ Պետք է ստուգել, ինչն էլ կանենք Return on Equity կոչվող ցուցանիշով՝ շահութաբերություն ըստ կապիտալի՝

RoE= Շահույթ/ներդրված գումար (ֆինանսական բառապաշարով՝ զուտ շահույթ / ժամանակաշրջանի միջին սեփական կապիտալ)

Այ հենց այս թիվն էլ ճիշտ կլինի համեմատել այլ ձեռնարկությունների հետ։

Ժամանակն է հարցնելու՝ իսկ որտեղի՞ց մեզ այս տվյալները։ Ձեռնարկություններն իրենց կայքում՝ Հաշվետվություններ բաժնում, մինչև ապրիլի վերջ հրապարակում են նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները։ Այնտեղից էլ հենց նայեցի G-ի միջին սեփական կապիտալը՝ 232 178, ստացա RoE-ն 0.32: Լուցկի արտադրող մեկ այլ՝ H կազմակերպության RoE-ն էլ հաշվեցի 0.41, որն ավելին է, քան 0.32-ը, ուրեմն մեկ առավելություն գնաց H-ին։

Խելացի ներդրողները ստուգում են մի քանի այլ ցուցանիշներ ևս։ Օրինակ՝ մեկ բաժնետոմսին բաժին հասնող շահույթը։ G ընկերությունը թողարկել է 100 բաժնետոմս, ուրմեն ամեն բաժնետոմսի դիմաց բաժնետիրոջը կարող է տալ 130 028 ÷ 100 = 1300 դրամ։ Կարող ենք համեմատել նմանատիպ այլ ձեռնարկության հետ, եթե նա էլ 1500 կարողանա տալ, ապա ևս մեկ առավելություն մյուսին։

Մյուս ցուցանիշն էլ գին/եկամուտ-ն է։ Այս ձեռնարկության 1 բաժնետոմսի գինը 10 000 դրամ է, մեկ բաժնետոմսի դիմաց էլ բաժնետերը ստանում էր 1300 դրամ, կստացվի, որ գին/եկամուտ ցուցանիշը հավասար է 10 000 ÷ 1300 = 7,7: Եթե մեկ այլ ձեռնարկության դեպքում այն ավելի բարձր է, ուրեմն այս մեկն այդքան էլ շահութաբեր չէ։

Ձեռնարկությունը կարող է ունենալ մեծ շահույթ և այդ ամբողջ շահույթը բաժանել իր բաժնետերերին։ Մեկ ամիս անց պարզվի, որ պետք է մարել մինչ այդ պարտք վերցրած մեծ գումարը։ Սակայն այս պահին չունեն գումար։
Ունեն, օրինակ, 10 հարկանի շենք Վանաձորում, բայց չեն կարողանում այն շտապ վաճառել։ Ուրեմն կա իրացվելիության խնդիր։ Բանկն այդքան մեծ գումար չի տալիս վարկով, բաժնետոմսեր են թողարկում, բայց ոչ ոք չի գնում այդ պարտքի պատճառով ․․․ Պարտք տվողը նրանց դատի է տալիս, ոչինչ չեն կարողանում անել, արդյունքում լուծարվում են, քանզի ունեն վճարունակության խնդիր։ Կարո՞ղ էիք պատկերացնել, որ մեկ ամիս առաջ շահույթ ունեցող ընկերությունը կարող էր այսպես լուծարվել։ Դրա համար ձեռնարկությունը պետք է ունենա իրացվելի միջոցներ՝ կանխիկ փող, ավանդ և այլն, որ այս խնդրի առաջ չկանգնի, ինչպես նաև խելամիտ կառավարի իր ունեցվածքն ու պարտքերը։ Դրանց գնահատման համար ևս կան բազմաթիվ ցուցանիշներ։

Այս ամենը ստուգելու, ճիշտ ախտորոշում տալու համար ֆինանսիստները ավելի քան 6 տարի սովորում են բուհերում, ապա անցնում որակավորումներ։ Սխալվելու ռիսկը կրճատելու համար ընդունված է ներդրումային որոշումները հենց նրանց թողնելը:

Ֆինանսական խորհրդատուները մատուցում են ֆինանսական խորհրդատվություն / ուղղորդում՝ որոշակի վճարումների դիմաց։

Հարստանալն այդքան էլ հեշտ բան չէ։ Դրա համար կա՛մ պետք է շատ խելացի լինել նաև ֆինանսներում, կա՛մ գործը թողնել պրոֆեսիոնալներին՝ չմոռանալով «վստահում եմ, բայց ստուգում եմ» սկզբունքի մասին։
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում