ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Արժեքավոր թղթեր/արժեթղթեր

Հատված Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրը, աղքատ հայրը» գրքից (կրճատված տարբերակ)․

-       Դու պետք է տարբերես ակտիվը պարտավորությունից։

-       Բայց ախր դա այնքան հեշտ է, մի՞թե մարդիկ շփոթում են դրանք։

-       Հարուստները ձեռք են բերում ակտիվներ, իսկ միջին խավն ու աղքատները՝  պարտավորություններ՝ կարծելով, թե իրենք ևս ձեռք են բերել ակտիվներ։ Հիշի՛ր մի պարզ բանաձև․ ակտիվը գումար է դնում քո գրպանում, իսկ պասիվը՝ այն հանում է քո գրպանից։

Որո՞նք են ակտիվները, որոնք Կիյոսակիի հերոսին թույլ են տալիս որոշակի տարիքից սկսած այլևս չաշխատել, այլ վայելել դրանցից իրենց գրպան մտնող եկամուտները։ Այդ ակտիվներից ավանդները մենք արդեն ուսումնասիրել ենք նախորդ հոդվածներում, այժմ նորից ընթերցեք մեր վերնագիրը, ու գնացինք դրանք ուսումնասիրելու։

-       Մարդ հարուստ լիներ, Apple-ի մեջ փող դներ ու բազմոցին պառկած օր օրի ավելի հարստանար,- մտածում է Դիանան։

Սիրելի՛ Դիանա, քո երազանքների մասին քեզ հետ այսօր կխոսի Լևոնը, ով աշխատում է ներդրումային կազմակերպությունում․

-       Եկենք հասկանանք, թե ավելի կոնկրետ ինչ եք հասկանում՝ Apple-ի մեջ փող դնել ասելով։ Ցանկանու՞մ եք դառնալ Apple-ի մի մասի սեփականատեր։ Գնե՞նք Apple-ի սովորական բաժնետոմսեր (Լևոնն հենց նոր անվանեց «արժեքավոր թղթերի»՝ արժեթղթերի մի տեսակը՝ սովորական բաժնետոմսեր)։

-       Իսկ դա ինձ ի՞նչ կտա։

-       Եթե Apple-ի գործերը լավ գնան, Դուք կարող եք փող աշխատել՝ կա՛մ Ձեզ պարբերաբար գումար կտան իրենց շահույթից, այսինքն՝ շահույթի մի բաժինը, որը կոչվում է շահաբաժին կամ դիվիդենտ, կա՛մ ձեռք բերած բաժնետոմսի արժեքը շուկայում կաճի, Դուք այն կկարողանաք ավելի թանկ վաճառել։ Օրինակ՝ գնենք 150 000-ով, ապա այն թանկանա, դառնա 170 000: Դուք 20 000 աճ կունենաք, որն անվանում ենք կապիտալի հավելաճ։ Կամ կարող է անգամ երկուսը միասին։

-       Իսկ եթե գործերը լավ չգնա՞ն։

-       Գուցե չստանաք այդ նշվածները։ Սովորական բաժնետոմս գնելով՝ Դուք դառնում եք այդ ձեռնարկության մի մասը։ Ձեռնարկության ղեկավարությունը, ժողովներ անելով, Ձեզ նամակներ ուղարկելով, քվեարկություններով կհարցնի Ձեր կարծիքը Apple-ի կարևոր որոշումների կայացման ժամանակ։ Այսինքն՝ Դուք ստանում եք ձայնի իրավունք, որի դիմաց Դուք «կվճարեք» ձեռնարկության ռիսկերը կիսելով․ ձեռնարկության հետ «բարձրանալով» և «ընկնելով»։

-       Իսկ ինչու՞  սովորական բաժնետոմս, հատու՞կն էլ կա։

-       Դե հա, միայն թե անունը մի քիչ ուրիշ է՝ արտոնյալ բաժնետոմս։ Եթե գնենք այս բաժնետոմսերից, Դուք, ամենայն հավանականությամբ, չեք ունենա ձայնի իրավունք, բայց դրա դիմաց Դուք պարբերաբար առաջնային կերպով շահույթից կստանաք շահաբաժին, այնինչ սովորական բաժնետոմսերի դեպքում բաժնետերերի ժողովի որոշմամբ է որոշվում՝ բաշխել կամ չբաշխել շահաբաժին: Դա այնքան ժամանակ, քանի դեռ ձեռնարկությունը գործում է։ Իսկ եթե հանկարծ այն լուծարվի, նրանք Ձեր ներդրած գումարն ավելի շուտ կվերադարձնեն, քան սովորական բաժնետոմս ունեցողներինը։

-       Շատ լավ, հասկացա, այսինքն՝ ես կդառնամ սեփականատեր, կաշխատեմ գումար կամ չէ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կան։ Իսկ եթե ուզենամ գումար ներդնել Apple-ում, որի դիմաց պարբերաբար գումար ստանամ, բայց որոշ ժամանակ հետո նաև իմ ներդրած գումարը հենց իմ ներդրածի չափով վերադարձնեն։

-       Ահա, այսինքն՝ նրանք պարտավոր լինեն Ձեզ տալ տոկոսագումարներ, որոշ ժամանակ անց նաև ներդրված գումարը։ Դա հենց այդպես էլ կոչվում է՝ պարտատոմս։ Այս դեպքում Դուք ձեռնարկության սեփականատերը չեք, չունեք ձայնի իրավունք, ուստի չեք էլ կիսում ձեռնարկության շուկայական ռիսկը (չեք «բարձրանա», «ընկնեք» նրա հետ), կլինեք ավելի կայուն դիրքերում։ Ում հետ ինչ էլ լինի, ամենայն հավանականությամբ, կստանաք Ձեր գումարը։

Այստեղ էլ մասամբ գործում է «Ով ռիսկ չի ընդունում, նա շամպայն չի խմում» կամ «Ամեն ինչ ունի իր գինը» սկզբունքը։ Այդ կայունության դիմաց Դուք «կվճարեք» ավելի ցածր եկամտաբերությամբ։ Քանի որ չեք կիսում ձեռնարկության շուկայական ռիսկը, ուրեմն տոկոսագումարը, որի չափով պարբերաբար կվճարվեք, համեմատաբար ավելի ցածր կլինի։

Ի դեպ, պարտատոմսեր թողարկում են ոչ միայն ձեռնարկությունները, այլ նաև պետությունները։ Դուք կարող եք «պետությանը գումար տալ» և գնել պետական պարտատոմս։ Դրա դիմաց պարբերաբար կստանաք եկամուտ, օրինակ՝ արժեկտրոնների տեսքով (շահաբաժինը բաժնետոմսի դեպքում է, արժեկտրոնը՝ պարտատոմսի)։ Հայաստանում ֆիզիկական անձանց պարագայում այդ արժեկտրոնները չեն հարկվում, ուստի դրանցից եկամտային հարկ չեք մուծի։

Հարգելի՛ ընթերցող, եկե՛ք այսօր այսքանով ընդհատենք Դիանայի և Լևոնի խոսակցությունը, քանզի Դուք արդեն ծանոթացաք արժեթղթերի ամենատարածված տարբերակներին։

Սակայն նրանք դեռ կվերադառնան և կխորացնեն Ձեր գիտելիքներն այս արժեքավոր ոլորտում։ Հետևե՛ք նրանց։

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում