Քարտի համարը քարտի վրա նշված թվերն են։ Դա օգտագործվում է քարտից քարտ փոխանցումներ կատարելիս, առցանց գնումների ժամանակ, վճարային տերմինալով քարտային հաշվեհամարին գումար մուտքագրելիս և այլ դեպքերում։
Իսկ հաշվեհամարը Ձեզ տրամադրվում է պայմանագրով։ Կարող է տրամադրվել միանգամից մի քանի հաշվեհամար՝ տարբեր արժույթների համար։ Դա Ձեզ պետք կլինի հաշվեհամարով փոխանցումների դեպքում, օրինակ՝ աշխատավարձ ստանալիս։

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։