Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, Ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության հետևյալ կանոններին՝
✔ Ակտիվացրե՛ք մոբայլ բանկինգ ծառայությունը՝ ֆինանսական գործարքները հեշտ ու արագ իրականացնելու համար։ Մոբայլ բանկինգի միջոցով կարող եք 
✔ Պարբերաբար ստուգե՛ք Ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին:
✔ Միշտ Ձեր տեսադաշտո՛ւմ պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար Ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշի ձեռքում: Եթե անգամ, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցեք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:
✔ Մի՛ գրանցեք քարտին վերաբերող տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Հատկապես PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ ձեզնից բացի:
✔ Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմե՛ք բանկ, արգելափակե՛ք քարտը, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից Ձեր գումարի օգտագործումը: Արգելափակումը կարող եք հեշտությամբ կատարել մոբայլ բանկինգի միջոցով։ Քարտը գտնելու դեպքում կարելի է ապաարգելափակել այն, որը կարող է վճարովի ծառայություն լինել: Մնացած դեպքերում քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում նույնպես վճարովի ծառայություն է:
✔ Քարտով վճարումներ կատարելիս նախապես ստուգե՛ք՝ անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունե՞ք, թե՞ ոչ, այլապես օվերդրաֆտի հնարավորություն ունենալու դեպքում հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:
✔ Հետևե՛ք անվտանգության կանոններին։

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։